BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ծիծաղը միշտ չէ, որ լավ է առողջությանը

Ծիծաղը միշտ չէ, որ լավ է առողջությանը
02.02.2014 | 14:28

Հայտնի արտահայտությունները ծիծաղի առավելությունների մասին այնքան էլ ճիշտ չեն: Փորձագետների կարծիքով ծիծաղը, չնայած դրական լիցքերին, կարող է վնասել առողջությանը և նույնիսկ հանգեցնել մահվան: Դա են հաստատում որոշ մարդկանց մահվան դեպքերը, որոնց մահվան պատճառն հանդիսացել է ծիծաղի ուժգին նոպան: Օրինակ, ինչպես փորձագետներն են հայտնում, մի կին մահացել է է ծիծաղից առաջացած սրտի կաթվածից:

1946 թվականից բրիտանացի գիտնականներն իրականացնում են վերլուծություններ` որոշելու համար ծիծաղի ազդեցությունը մարդու առողջության վրա: Ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ երկար ժամանակ շարունակվող բուռն ծիծաղը կարող է վնասել մարդու օրգանիզմին, մասնավորապես կերակրափողին, որը նույնիսկ կարող է պայթել: Օրինակ, էպիլեպսիկ հիվանդների մոտ բուռն ծիծաղից կարող է սկսվել հերթական նոպան: Իսկ ասթմատիկների մոտ այդ դրական զգացողությունը նույնպես կարող է նոպա առաջացնել:
Սակայն փորձագետները կարողացել են ապացուցել ծիծաղի ոչ միայն վնասակարությունը, այլև օգտակարությունը: Դրա համար գիտնականները մի փորձարկում են կատարել ծաղրածուների հետ, որոնք մի ամբողջ օր ուրախացրել են կանանց: Պարզվել է` ստացված դրական էմոցիաները 20-36 տոկոսով մեծացնում են անվտանգ հղիության հավանականությունը: Բացի այդ, որոշ կանանց էլ հաջողվել է սպառել շուրջ երկու հազար կալորիա:
Գիտնականները չեն պատրաստվում թողնել ուսումնասիրությունները և մտադիր են շարունակել իրենց փնտրտուքները` որոշելու, թե որոշ կատակներ ինչպես են ներգործում մարդու օրգանիզմի գործառույթների վրա:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2703

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ